Ավտովթար Երևանի Թևոսյան փողոցում, տուժածների վիճակը գնահատվում է ծանր
Societytert.am-ը գրում է.
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 19-ին՝ ժամը 00.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թևոսյան փողոցում` «Պառնաս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես-C240» մակնիշի 34 AV 479 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1988 թ. ծնված Ա. Կ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորները` 1993 թ. ծնված Մ. և 1990 թ. ծնված Հ. Ա.-ները, հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները Հ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Մ. Ա.-ի և Ա. Կ.-ի առողջական վիճակը` ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: