Լոռու մարզպետի որդու վիճակը կայուն է. նրան վիրահատել են
Societynews.am-ը գրում է.
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որդու՝ Լեւոն Նալբանդյանի վիճակը կայուն է։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը։
Նա նշեց, որ Լեւոն Նալբանդյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված չէ արհեստական շնչառության սարքին, գիտակցությունն առկա է։ Առաջիկա օրերին կտեղափոխեն ընդհանուր բաժանմունք։ Նրան սրունքների վիրահատություն են կատարել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հուլիսի 18-ի գիշերը կրակել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի 22-ամյա որդու վրա։ Մեր տեղեկություններով, երիտասարդը հրազենային վնասվածքներ է ստացել, նախնական վիրահատության է ենթարկվել Ալավերդիում, տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բուժկենտրոն։
Ոստիկանները հայտնաբերել են կրակողին էլ, զենքն էլ։
Մարզպետի որդին մտերիմ է եղել կրակողի հետ, եւ դեպքն էլ, նախնական տեղեկություններով, դժբախտ պատահար է որսի ժամանակ։