Ոչ, նա հասարակ ֆերմեր չէ, նա աշխարհի ամենաաղքատ նախագահն է
LifestyleՈւրուգվայի նախագահ Խոսե Պեպե Մուխիկան և նրա վարած կենսակերպը հազիվ թե նման լինեն այն կյանքին, որով սովորաբար ապրում են աշխարհի մյուս նախագահները: Այսպիսի մարդը արժանի է հիացմունքի:
78-ամյա Էլ Պեպեն (այսպես նրան անվանում են տեղացիները) իր ողջ աշխատավարձը ծախսում է բարեգործական նպատակներով, որի համար էլ նրան համարում են աշխարհի ամենաաղքատ (կամ ամենաառատաձեռն) նախագահը: Նա ամսական ստանում է 263 000 պեսո: Իր համար թողնում է ընդամենը 26 300 պեսո:
Նրան հաճախ կարելի է հանդիպել այս տեսքով: Օրինակ` Ուրուգվայի էկոնոմիկայի նոր նախարարի նշանակման արարողությանը:
Ամբողջ կյանքի ընթացքում նա պայքարել է քաղաքացիների իրավունքների համար. եղել է պարտիզանական շարժման անդամ, 2 անգամ բանտ է նստել և մի քանի անգամ վիրավորվել է բանտից փախչելու ժամանակ:
Սա նախագահական նստավայրն է, որտեղ նա կարող էր ապրել, բայց նա ցանկանում է այն վերածել թանգարանի:
Նա կնոջ հետ ապրում է գյուղական տանը` ագարակում: Նախագահն անձամբ է ջրհորից ջուր բերում, զբաղվում է գյուղատնտեսությամբ, իսկ նրա կինը ծաղիկներ է աճեցնում և վաճառում:
Պարոն Մուխիկան պոլիկլինիկայում` իր հերթին սպասելիս:
Տեղացիներն ասում են, որ նրան կարելի է հանդիպել ամենուր, օրինակ` իր շան հետ զբոսնելիս: Նրա ամենախոշոր գնումը եղել է ավտոմեքենան: Մուխիկան չունի բանկային հաշիվներ կամ որևէ թանկարժեք կարողություն:






