Իրանում տեղի կունենա հայերի կրոնական խոշորագույն արարողությունից մեկը
Culturenews.am-ը գրում է.
Իրանը նախատեսում է արարողություն իրականացրել Արեւմտյան Ադրբեջանի նահանգում, ի պատիվ սուրբ Թադեի եւ նրա հավատարիմ աշակերտների։
Ինչպես հաղորդում է իրանական «Press TV»-ը, 61-րդ անգամ ամենամյա արարողությունը տեղի կունենա Սուրբ Թադեի վանքում, հուլիսի 23-25-ին, որին կմասնակցեն հայեր, ասորիներ եւ կաթոլիկներ Իրանից ու այլ երկրներից։