Աշխարհի ամենահայտնի 10 ընկնող աշտարակները (լուսանկարներ)
Lifestyle1173 թ. օգոստոսի 9-ին դրվել է Սանտա Մարիա Ասսունտ կամ Պիզայի աշտարակի առաջին քարը, որն աշխարհի ամենահայտնի «ընկնող» աշտարակն է: Պարզվում է, որ նման աշտարակները քիչ չեն:
1. Suurhusen եկեղեցի, Գերմանիա
Suurhusen շինությունն ուշ միջնադարյան է: Այն եղել է աշխարհի ամենաթեք աշտարակը, չնայած, որ 2010 թ. Աբու Դաբիի Capital Gate նոր աշտարակը անցել է այդ ռեկորդը: Աշտարակը գերազանցում է Պիզայի թեքությանը 1,22 աստիճանով:
2. Բիգ Բեն, Մեծ Բրիտանիա
Բրիտանական խորհրդարանի շենքի ժամատունը թեքված է 0,26 աստիճանով կամ էլ 43,5 սմ-ով:
3. Բոլոնիայի երկու աշտարակները, Իտալիա
Asinelli-ի և Garisenda-ի երկու աշտարակները Բոլոնիայում շարունակվում են թեքվել՝ չնայած քաղաքային իշխանությունների ջանքերին:
4. Ֆրանկենհաուզեն եկեղեցու աշտարակ, Գերմանիա
Աշտարակը անընդհատ ենթարկվում է ուժեղ քամիների ազդեցությանը: Աշտարակի անկման արագությունը կազմում է տարեկան 6 սմ:
5. Պիզայի աշտարակ, Իտալիա
Փափուկ կավի վրա կառուցված աշտարակը սկսել է իր անկումը կառուցումից մի քանի տարի անց: 1350 թ. շինարարության ավարտից հետո աշտարակը թեքվել է 4,5 ֆուտով:
6. Նևյանսկի աշտարակ, Ռուսաստան
Նևյանսկի աշտարակը նույնպես անկում է ապրում: Աշտարակի թեքությունը կազմում է 2,20 մ:
7. Tiger Hill, Չինաստան
Tiger Hill-ը կամ Huqiu աշտարակը գտնվում է Սուչժոու քաղաքում: Աշտարակի թեքությունը կազմում է 2,32 մ:
8. Բուրանի աշխտարակ, Իտալիա
Աշտարակը վայր չի ընկնում, որովհետև հենվում է կողքին կառուցված շինության վրա:
9. Oude Kerk եկեղեցի, Նիդեռլանդներ
Oude Kerk-ը կառուցումից հետո թեքվել է 1,98 սմ-ով։
10. Bedum աշտարակ , Նիդեռլանդներ
Bedum աշտարակը նույնպես ավելի շատ է թեքված, քան Պիզայի աշտարակը: Պիզայի աշտարակը 55.86 մ բարձրությունից թեքվում է գրեթե 4 մետրով, այն դեպքում, երբ Bedum-ը 35,7մ բարձրության վրա թեքվում է 2,61 մ-ով: