Նազենի Հովհաննիսյանն` իր «կեսին» գտնելու մաղթանքի մասին
BlogՆազենի Հովհաննիսյանը հուլիսի 18-ին նշել է ծննդյան տարեդարձը: Թե ինչքան գեղեցիկ ծաղկեփնջեր եւ նվերներ է ստացել դերասանուհին 33-ամյակի կապակցությամբ, կարող եք տեսնել ստորեւ ներկայացված լուսանկարում, որը հոբելյարը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում եւ շնորհակալություն հայտնել բոլորին:
«Զորավոր, զորավոր էին մաղթանքները, շնորհավորանքները, բարի խոսքերն ու ուշադրությունը, որը ստիպում է ճախրել.... Շնորհակալ եմ, այս բառը համապարփակ չի կարող արտահայտել իրական երախտագիտությունս, բայց խորապես շնորհակալ եմ ասված յուրաքանչյուր տառի, խոսքի, մաղթանքի համար»,-գրել է նա:
Նազենի Հովհաննիսյանը նաեւ հետգրություն է թողել.«Ինձ մաղթում են գտնել իմ «կեսին»... Ի՞նչ եմ անում ես մի կեսը, երբ ունեմ հազարավոր «կեսեր», որոնք ամբողջացնում են ինձ... ։) Խորն էր, մտածված ու անգին յուրաքանչյուրիդ ուշադրությունը...»: