ԿԸՀ-ն «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների հետ կապված մի շարք որոշումներ ընդունեց
SocietyՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ընդունեց մի շարք որոշումներ, որոնք կապված էին «Հանրաքվեի մասին» օրենքում վերջին փոփոխությունների հետ:
ԿԸՀ-ն «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների հետ կապված ընդունեց ընդհանուր առմամբ 22 որոշում:
Արտահերթ նիստի ընթացքում հաստատվեց հանրաքվեի քվեաթերթիկների ձևը, սահմանվեց հանրաքվեի քարոզչություն կատարելու համար անվճար դահլիճներ տրամադրելու հարցը, հաստատվեցին հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահի, տեղակալի և քարտուղարի վկայականների ձևերը, նաեւ ԱԺ խմբակցության, պատգամավորական խմբի, հանրաքվե նախաձեռնողի վստահված անձի վկայականի ձևը, հաշվառում չունեցող քաղաքացիների`լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու հարցը, ժամկետային զինծառայողների քվեարկության կարգը, քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ կատարվող մուծումների հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, սահմանվեցին հայտարարագրի ձևը, կնիքը և դրոշմակնիքը ԿԸՀ ներկայացնելու ձևն ու ժամկետները :
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հստակեցրեց, որ հարցը չի վերաբերում կոնկրետ հանրաքվեի, այլ ընդհանրապես հանրաքվեներին: Նա հիշեցրեց, որ վերջին նստաշրջանում խորհրդարանն ընդունել էր «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում մի շարք փոփոխություններ: «Արտահերթ նիստի խնդիրն է լիարժեք դարձնել իրավական կարգավորումները, որոնք վերաբերում են հանրաքվեին: &la quo;Հանրաքվեի մասին օրենքը», ինչպես և ժամանակին ընտրական օրենսգիրքը, նախատեսում են երկու խումբ որոշումներ: Առաջին խումբ որոշումները նորմատիվային բնույթ որոշումներն են, որոնք ընդհանրապես վերաբերում են կանոնակարգերի, կարգերի սահմանմանը: Խոսքն այն կարգերի մասին է, որոնք գործելու են հանրաքվեի ժամանակ: Երկրորդ խումբ որոշումներն այն որոշումներն են, որոնք ուղղակիորեն կապվում են կոնկրետ որևէ հանրաքվեի անցկացմանը: Այսինքն, երբ համապատասխան հրամանագրով նշանակվում է հանրաքվե, այդ պարագայում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի գործառու յթներ և օրենքը սահմանել է, թե ինչ որոշումներ պետք է ընդունվեն կոնկրետ հանրաքվեի հետ կապված: Այսօր մենք նման գործառույթ չենք իրականացրել: Այսօր մենք, ելնելով այն հանգամանքից, որ Ազգային ժողովն ընդունել է «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների մասին օրենքը, որը հուլիսի 19-ից մտել է ուժի մեջ, ընդունել ենք այս որոշումները, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներն ավելի ամբողջական ծանոթ լինեն իրավական այն ակտերին, որոնք կարգավորում են տվյալ իրավահարաբերությունը: Խնդիրը եղել է դա՝ կա օրենք և այդ օրենքին համապատասխան պետÖ „ է ընդունվեն իրավական ակտեր: Այսօրվա ընդունած իրավական ակտերն այն ակտերն էին, որոնք ամբողջականացնում էին այն իրավական կարգավորումների տիրույթը, որն ամրագրված է «Հանրաքվեի մասին» օրենքում, և սրանք չէին վերաբերում որևէ կոնկրետ հանրաքվեի,- մանրամասնեղց Մուկուչյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ընդունված որոշումների համաձայն՝ ժամկետային զինծառայողները կքվեարկեն այնպես, ինչպես քվեարկել են մինչ այժմ համապետական ընտրությունների ժամանակ: Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, հայտարարագրի ձևը ևս չեն տարբերվում համապետական ընտրությունների ժամանակ սահմանված կարգից: Անվճար դահլիճների տրամադրման կարգն էլ նույնն է`առնվազն հինգ օր առաջ դիմել ՏԻՄ մարմնին եւ պատասխանի սպասել եռօրյա ժամկետում: Եթե նշված ժամանակահատվածում հնարավոր չէ դահլիճ տրամադրել, ՏԻՄ մարմինները պետք է այլ տարբերակ առաջարկեն: Կնիքը և դրոշմակնիքը ԿԸՀ ներկայացնելու ձևն ու ժամկետները ևս սահմանվեցին համապետական ընտրությունների կարգին համաձայն: