Կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման դեպքերով մեկ շաբաթում կազմվել է 33 արձանագրություն
SocietyԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 42 արձանագրություն, որից 33-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խցանումներից խուսափելու և փողոցները բեռնաթափելու նպատակով էլ ՃՈ հետ համատեղ ուսումնասիրվել է Կենտրոն վարչական շրջանի որոշ փողոցներում միակողմանի երթևեկություն կազմակերպելու հարցը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ՃՈ հետ համատեղ քննարկել այս ուղղությամբ ներկայացվող բոլոր առաջարկները և ծրագրի փորձարկման դրական արդյունքների դեպքում այն կիրառել նաև մյուս վարչական շրջաններում: Հանձնարարվել է նաև փորձաշրջանն ավարտել օգոստսին՝ սեպտեմբերին կանոնավոր երթևեկություն ապահովել համար: