Սերբիան հետաքրքրված է Հայաստանում դատական ոլորտի մասնագետների վերապատրաստման գործընթացով
SocietyՍերբիայի արդարադատության և դատական ոլորտի ներկայացուցիչները հետաքրքրված են Հայաստանում դատավորների, դատախազների թեկնածուների և դատական ծառայողների վերապատրաստման գործընթացով, և այդ նպատակով նրանք հուլիսի 20-21-ը ուսումնական այց են կազմակերպել ՀՀ Արդարադատության ակադեմիա:
«Մեր ակադեմիան սերտորեն համագործակցում է Եվրախորհրդի հետ, և այդ համագործակցության շրջանակներում էր, որ ԵԽ որոշշրջանակներում մեր ակադեմիայի 1,5 տարվա փորձը համարվեց օրինակելի, ևիրենց խողովակներով սերբականպատվիրակությանը առաջարկվեցՀայաստանը և մեր ակադեմիան դիտարկելորպես ուսումնական այցի նպատակային հաստատություն, ինչը մի կողմից շատուրախալի է և պատասխանանտու փաստ է, մյուս կողմից՝ նաև մեր աշխատանքի և համագործակցությանգնահատական»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելիքյանը` հավելելով, որ ԵԽ ծրագրերի շրջանակում ՀՀ Արդարադատության ակադեմիան հաջողությամբ իրականացնում է փորձի փոխանակում դատական ոլորտի ուսուցման գործընթացում իր միջազգային գործընկերների հետ: «Բացի այդ` սա առաջին< /b> ուսումնական այցն է մեր ակադեմիա այլ երկրներիպատվիրակության կողմից, ինչը մենք շատ ենք կարևորում` հատկապես հաշվի առնելով այն, որ մենք ընդամենը 1,5տարվա փորձ ունենք»,- հայտնեց Մելիքյանը:
Սերբական պատվիրակության կազմում են Սերբիայի վճռաբեկ դատարանի դատավորներ Յանկո Լազարևիչը, Նովիցա Պեկովիչը, Կրագուևայի վերաքննիչ դատարանի նախագահ Դուբրավկա Դամյանովիչը, Սերբիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչ և Սերբիայի Դատական ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Վլադիմիր Ցեկլիչը և Սերբիայում Եվրախորհրդի ծրագրի ղեկավար Սիլվիա Պանովիչ-Ջուրիչը:
«Սերբիայի դատական ակադեմիան հիմնադրվել է 2000 թվականին և իր գործունեության սկզբնական շրջանում իրականացնում էր միայն դատավորների և դատախազների վերապատրաստում, սակայն 2008 թվականից սկսած Սերբիայի դատական ակադեմիան իրականացնում է նաև դատական ծառայողների վերապատրաստում»,- նշեցՍերբիայում Եվրախորհրդի ծրագրային ղեկավար Սիլվիա Պանովիչ-Ջուրիչը:
ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը սերբական պատվիրակության անդամների հետ միասին շրջայց կատարեց հաստատությունում` նրանց ծանոթացնելով ակադեմիայի պայմաններին: Շրջայցից հետո կայացած աշխատանքային քննարկման ընթացքում Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց ակադեմիայի գործունեությունը, ուսումնական փորձը և Հայաստանում դատավորների ընտրության օրենսդրական կարգը: Կողմերը քննարկեցին նաև ակադեմիայի ուսուցման բովանդակությանն ու կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:
Իր հերթին Սերբիայի վճռաբեկ դատարանի դատավոր և Սերբիայի Դատական ակադեմիայի խորհրդի անդամ Յանկո Լազարևիչը շեշտեց, որ իրենց Հայաստանում հետաքրքրում է հատկապես դատավորների և դատախազների թեկնածուների վերապատրաստման գործընթացը: «Մեզ շատ են հետաքրքրել հատկապես դատավորների և դատախազներիթեկնածուների, ինչպես նաև դատական ոլորտի ծառայողների տարեկան վերապատրաստման ՀՀԱրդարադատության ակադեմիայի ուսումնական փորձը և ուսումնական ծրագրեր ` Սերբիայի Դատականակադեմիայում նմամատիպ ուսումնական գործընթաց ներդնելու նպատակով»,- ընդգծեց նա:
Երկօրյա այցի շրջանակներում նախատեսվում է նաև սերբական պատվիրակության այցը ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀվճռաբեկ դատարան: Հյուրերը ծաղիկներ կխոնարհեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և 1988 թվականի դեկտեմբերինավիավթարից զոհված սերբ օդաչուների հիշատակի հուշարձանին: Պատվիրակությունը կայցելի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: