Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդն աղոթք է կարդացել Ցեղասպանության զոհերի հիշատակին
SocietyԱլեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Ն. Ս. Թավադրոս Բ առաջնորդն աղոթք է կարդացել Լիբանանի հայ առաքելական եկեղեցումˋ ի հիշատակ Օսմանյան կայսրությում ցեղասպանված հայ զոհերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով եգիպտական Ahram Online կայքի անգլալեզու տարբերակը, ղպտի առաջնորդը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ պատրաստել է Սուրբ մյուռոն:
Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդը Լիբանան է այցելել հուլիսի 17-ին և պլանավորում է հետ վերադառնալ այս շաբաթվա կեսերին: Այցի ընթացքում Թավադրոս Բ-ն հանդիպել է Ղևանտի ղպտիների հետ:
Ապրիլին Ալեքսանդրիայի Պապը ժամանել էր Հայաստանˋ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողություններին: Նրա խոսքովˋ այդ այցը կրոնական աջակցության դրսևում էր Ղպտի Եկեղեցուց դեպի եղբայրական Հայ Առաքելական Եկեղեցին, և ոչ թե քաղաքական էր: