Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է մաքսանենգության և խուլիգանության 2- ական դեպք
SocietyՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 11 պատահարի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:«Արմեպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հուլիսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը: Բացահայտվել է խարդախության 3, մա քսանենգության և խուլիգանության 2-ական, կողոպուտի, գողության և յուրացման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք: