Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
SocietyՀանրապետության տարածքում հուլիսի 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում`15-20մ/վրկ արագությամբ:
Երևանում հուլիսի 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Հուլիսի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: Հուլիսի 22-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի + 34 աստիճան, հուլիսի 23-ին` +35, հուլիսի 24-ին` +37, հուլիսի 25-26-ին` +38 աստիճան:
Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: