Սիդորսկին Հայաստանում տնտեսության հեռանկարային և ներդրումեր պահանջող ուղղություններ է տեսնում
SocietyԵվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Սերգեյ Սիդորսկին մատնանշում է Հայաստանի տնտեսության հեռանկարային ուղղությունները, որտեղ Հայաստանը կարող է խորացնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների հետ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ Հայաստանում առավել հեռանկարային են շինանյութի արտադրությունը, թեթև արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: «Մենք այսօր հստակ պատկերացում ունենքՀայաստանի արդյունաբերությանմասին: Օրինակ, դուք ունեք լավ շինանյութ, իսկ այսօր միության անդամ երկրներում մեծ ծավալիշինանյութ է օգտագործվում: Ես կարծում եմ, որ այս ճյուղը Հայաստանի համար հեռանկարային է:Շինանյութ հիմա ներկրվում է ոչ միության անդամ երկրներից, ուստի հիմա պետք է այն փոխարինելհայկական արտադրանքով, ինչը կարճ ժամանակում, կարծում եմ, կարվի: Հեռանկարային է նաև կոշ իկիև տրիկոտաժի արտադրությունը, որոնք հարկավոր է զարգացնել և հանել Եվրասիական տնտեսականմիության շուկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սիդորսկին:
Հարցին, թե առաջիկայում Հայաստանում ի՞նչ ներդրումներ են սպասվում, Սիդորսկին հստակեցրեց, որ ԵԱՏՄ-ն բավականին երկար աշխատանք է տարել Եվրասիական բանկի հետ, որի արդյունքում ներդրումներ են կատարվելու միության անդամ բոլոր երկրների տնտեսության հեռանկարային ոլորտներում:
Նախարարը կարևորեց հատկապես Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ներգրավումը, որի զարգացումն ավելի խորացնելու համար հարկավոր են նոր մեքենաներ, տրակտորներ, կոմբայններ: Նա հույս հայտնեց, որ դա էլ կիրականացվի երկարաժամկետ ծրագրերի շրջանակներում:
Սերգեյ Սիդորսկին շեշտեց նաև, որ Հայաստանը այն պետությունն է, որը չունի միության հետ ընդհանուր սահման, ուստի հասկանալ է պետք, թե ինչ հարցեր կան, որոնք կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով կարող են լուծում ստանալ և Հայաստանի տնտեսությունը հասցնել ԵԱՏՄ-ի տնտեսական պահանջներին: