Լոնդոնի աճուրդում ձեռք բերված՝ Փիրոսմանիի նկարը նվեր Է մատուցվել Վրաստանի թանգարանին
CultureՎրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի Արվեստների պետական թանգարանին Է նվիրել ականավոր նկարիչ Նիկո Փիրոսմանիի (1862 – 1918) «Արսենալ լեռը գիշերը» նկարը: Այս մասին հուլիսի 21-ին Թբիլիսիում լրագրողներին հաղորդել Է երկրի մշակույթի նախարար Միխայիլ Գիորգաձեն, տեղեկացնում Է «Արմենպրեսի»-ը:
Նա այցելել Է թանգարանին կից գործող Ազգային պատկերասրահ, որտեղ այդ նկարը ցուցադրված Է դիտելու համար: «Խորհրդանշական Է եւ հաճելի, որ Փիրոմսանիի այս նկարն այսօր ցուցադրված Է այն նույն սրահում, որտեղ այն առաջին անգամ ներկայացվել Է 1919 թվականին վրացի նկարիչների գործերի ցուցահանդեսի ժամանակ»,- ասել Է Գիորգաձեն:
Ըստ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ Իվանիշվիլին, որը Վրաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 2012 – 2013 թվականներին, հունիսի 1-ին կայացած՝ Christie's-ի աճուրդում նկարը ձեռք Է բերել 962,5 հազար ֆունտով (1,46 միլիոն դոլարով): 1907 – 1908 թվականներով թվագրված նկարը, որը նկարված Է մոմլաթի վրա, ձեռք Էր բերել Վլադիմր Մայակովսկու մուսա Լիլեյ Բրիկը, որն այն նվիրել Է քրոջը՝ Էլզա Տրիոլեին եւ նրա ամուսնուն՝ ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնին, որի հավաքածուի մեջ Է այն մնացել երկար տարիներ: 2003 թվակաինին նկարը 1,8 միլիոն դոլարով վաճառվել Է Sotheby's -ի աճուրդում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: