Արծվանիստի մանկապարտեզը կվերաբացվի սանիտարական բավարար վիճակ ապահովելուց հետո
SocietyԳեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մանկապարտեզը հուլիսի 20-ից ժամանակավորապես փակվել է. Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովն այնտեղ արձանագրել էր ընդգծված հակասանիտարական վիճակ եւ անբավարար այլ պայմաններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը, մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի առաջարկով` ելնելով մանկապարտեզի անբարեկարգ պայմաններից եւ հակասանիտարական վիճակից: «Իրոք, վատ են շենքային պայմանները,մակապարտեզի շենքը վերանորոգման կարիք ունի, մշտական ջրով ապահովվելուխնդÕ �ր: Դրանք մեծ միջոցներ են պահանջում, որը չենք կարողանում գտնել:Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը խոստացել է աջակցություն ցուցաբերել, որպեսզիմանկապարտեզը հիմնանորոգվի, ունենա բարեկարգ պայմաններ ու սանիտարականբարվոք վիճակ, նոր դրանից հետո երեխաները հաճախեն մանկապարտեզ»,- նշեց համայնքի ղեկավարը:
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալականապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի ներկայացմամբ` Արծվանիստի մանկապարտեզում չկա ոչ միայն կանոնավոր ջրամատակարում, այլ նաեւ` սանհանգույց, անբարեկարգ վիճակում է խոհանոցը, երեխաների բուժսպասարկումը, բուժզննումը կանոնակարգված չեն, եւ այս խնդիրները ցանկացած պահի կարող են հանգեցնել տխուր հետեւանքների:
«Ավելի նպատակահարմար է ժամանակավորապես դադարեցնել մանկապարտեզի գործունեությունը, քան թե վտանգի տակ դնել երեխաներիառողջությունը` հրանգել է մարզպետը եւ միաժամանակ հանձնարարելհսկողության տակ պահել բոլոր խնդիրների լուծումը, որպեսզի մանկապարտեզըվերաբացվի միանգամայն բարվոք ու սանիտարական ամենաբավարարպայմաններում»,- նշեց վարչության պետը:
Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության կողմից, մարզպետի հանձնարարությամբ, ուսումնասիրվել են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման հնարավոր ծավալները եւ հաշվարկվել դրա համար անհրաժեշտ միջոցների մոտավոր չափը:
Արծվանիստի մանկապարտեզ են հաճախում նախադպրոցական տարիքի 40 երեխաներ:«Գյուղում տարեկան գրանցվում է 25-30 ծնունդ, մանկապարտեզը շատ է անհրաժեշտ, ծնողներն էլ են դրա գործունեությամբ շահագրգռված: Հավատացած եմ, որ Գեղարքունիքի մարզպետարանի ձեռնարկները տեղ կհասնեն, եւ մոտակա ամիսների ընթացքում մենք մանկապարտեզի վերաբացումով կունենանք ամենաբարվոք ու ժամանակակից պայմանները»,- նշեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան