Yerevan, 10.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արգիճիի կառուցվող ջրամբարը կլինի քիչ ծախսատար եւ արդյունավետ համակարգը

Սեւանա լիճ  թափվող ամենաջրառատ գետերից մեկի` Արգիճիի վերին հոսանքում ջրամբար հիմնելու ծրագիրը մտահղացվել է դեռեւս ԽՍՀՄ ժանամակներում, Հայաստանի անկախության նվաճումից հետո տեղ գտել «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրում, սակայն երկու դեպքում էլ կյանքի չի կոչվել տարածքի  սեփականատերերի եւ կառուցապատողների միջեւ առաջացած հակասությունների պատճառով:

Այժմ կրկին օրակարգ է եկել ջրամբարի կառուցման խնդիրը, որի նշանակությունը, ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց «Մարտունի» ՋՕԸ նախագահ Թաթուլ Կարապետյանը, հսկայական է Մարտունու տարածքի 11 համայնքների ավելի քան 60 հազար  բնակչության համար: Ջրամբարի կառուցումը կունենա ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ բնապահպանական եւ արդյունաբերական խոշոր նշանակություն: Ջրամբարի կառուցման պահանջը հատկապես օրակարգ է եկել այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ Արգիճի գետի ջրերÕ « վրա` Ներքին Գետաշենի վարչական տարածքում, կառուցվել եւ շահագործվել է ոչ քիչ հզորության հիդրոէլեկտրակայան` ջրի անբավարար հոսք ստեղծելով շրջակա մի քանի համայնքների համար ոռոգման շրջանում:

«Նման հզոր հիդրոկայանի գործարկումն անպայման ենթադրում է ջրամբարիկառուցում, քանի որ հատկապես ոռոգման շրջանում, երբ Արգիճին գրեթե ցամաքում է, նրա աշխատանքն էլ 2-3 ամիս շատ է դժվարանում: Դժվարանում  է նաեւԳեղհովիտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն գյուղերիհողօգտագործողների վիճակը, որոնք ոռոգման ջուրը վերցնում են Արգիճիից: Հիմաարդեն Արգիճի գետի վրա ջրամբար կառուցելու խնդիրը վերոնշյալ համայնքների  եւմեր կողմից բարձրացվել  եւ ներկայացվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Սեւանա  լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուշադրությանը»,- նշեց Թաթուլ Կարապետյանը:

Ջրամբարի կառուցման  եւ շահագործման  դեպքում  ոռոգման  ինքնահոս եւ մշտական ջրից օգտվելու հնարավորություն կունենան նաեւ Լիճք, Ծովասար, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր եւ Երանոս համայնքները: 

«Ջրամբարի շահագործումը կնշանակի միանգամից 6պոմպակայանների աշխատանքի դադարեցում` տարեկան մինչեւ 3 միլիոն կիլովատժամ էլէկտրաէներգիայի տնտեսմամբ: Ինքնահոս ոռոգման տակ կդրվի 3 հազար հեկտար տարածք, եւ հոսանքի ոչ մի թանկացում չի կարողանա ազդել ոռոգման ջրիինքնարժեքի  վրա: Եթե այլ ջրամբարները կառուցելիս հսկայական միջոցներ ենծախսվում արհեստական թասերի ստեղծման վրա, ապա Արգիճիի ջրամբարն արդենունի բնական թաս, եւ ջուր  կուտակելու  համար հարկավոր է գետի հունինեղացած ժայռապաշտպան գոտում, Մադինա գյուղից վերեւ եւ Ներքին Գետաշենիյայլաղատեղի հարեւանությամբ, կառուցել միայն 17 մետր բարձրության պատվար:Այդ դեպքում հնարավոր կլինի բնական գոգավորությունում, Արգիճիի ափերով եւմոտակա որոշ հողատարածքների ջրածածկմամբ, կուտակել 9-20 միլիոն խորանարդմետր ջուր, որն ամբողջապես կբավարարի թե՛ նշյալ գյուղերի ոռոգման, թե՛ հիդրոկայանի կարիքները: Ապագա ջրամբարն ունի նաեւ բնապահպանական խոշոր նշանակություն: Արգիճին համարվում է Սեւանի իշխանի, կողակի, տեղածին այլ ձկնատեսակների կարեւոր բնադրավայր, որը, սակայն, ամռան ամիսներինիսպառ ցամաքում է` վտանգելով այդ ձկնատեսակների գոյությունը: Ջրամբարըկլուծի նաեւ Արգիճիի մշտահոսության ու ջրառատության խնդիրըը, բավարարպայմաններ կստեղծի ձկնաբուծության, Սեւանի տեղածին ձկնատեսակների բնականվերատադրության համար»,- հավելեց ՋՕԸ նախագահը:

Թաթուլ Կարապետյանը պարզաբանեց նաեւ ջրամբարի կառուցումը երկու անգամ օրակարգից հանելու պատճառները, որոնք եղել են սեփականատերերի կողմից բարձրացված անհամաձայությունների պատճառով:

 «ԽՍՀՄ ժամանակներում նախատեսված էր ավելի բարձր պատվարի կառուցում, որի դեպքում հնարավոր կլիներ ամբարել մինչեւ 55 միլիոն  խորանարդ մետր ջուր: Այդ դեպքում ջրի տակ էր անցնում մոտ 1000 հեկտար խոտհարք եւ վարելահող, եւ գյուղացիների ընդդիմանալը պատճառ եղավ, որ ծրագիրը չիրականանա: Երկրորդ անգամ ծրագիրն ընդունվեց «Հազարամյակների մարտահրավերներ»-ի գրասե նյակի  կողմից, որով նախատեսվում  էր ամբարել 9-ից մինչեւ 20 միլիոն խորանարդ  մետր ջուր: Ծրագիրը չիրականացավ, քանի որ սեփականատերերը փոխհատուցում պահանջեցին իրենց ջրածածկ լինող հողերի դիմաց, եւ ամերիկյան կողմը ստիպված եղավ դադարեցնել սկսված աշխատանքները:

Չի բացառվում, որ հիմա էլ սեփականատերերը փոխհատուցում պահանջեն, սակայն այս ծրագիրը տարածքի համար ամենակենսականն է, ամենապահնջվածը, քիչ ծախսերով ամենամեծ արդյունքներ ապահովողը:  Շուտ թե ուշ, միեւնույն է, ջրամբարի կառուցումը կյանքի է կոչվելու, թեկուզ մարդկանց փոխհատուցում տալու գնով»,- կարեւորեց ՋՕԸ նախագահը:

Նրա կարծիքով` ջրամբարում երբեք ջրի սակավության խնդիր չի լինի, ավելին, այն անխափան սնող զարկերակ կդառնա տուրիզմի, Սեւանի կենդանական աշխարհի պահպանության եւ վերարտադրության, էլեկտրաէներգիայի, գյուղմթերքների արտադրության համար. «Արգիճին ջրառատ գետ է, որն իր հզորությամբ կարող է ջրամբարը լցնել 3-4 օրում՝ գարնանային վարարումների ժամանակ, իսկ մնացած օրերին ապահովելու է իր էկոլոգիական հոսքը: Հիմա Հայաստանում ջրամբարների կառուցման 4 հրատապ  ծրագիր կա, որոնց իրականացումից հետո հերթը կհասնի նաեւ Արգիճիի ջրամբարի կառուցմանը»- հավաստեց Թաթուլ Կարապետյանը:

Խոսրով Խլղաթյան

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri