Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
SocietyԱդրբեջանական պրոպագանդայի կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ուսումնավարժական պարապմունքների ժամանակ հակատանկային ականի վրա պայթել է ՊԲ Տ-72 տիպի երկու տանկ, իրականությանը չի համապատասխանում:
Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Գերատեսչությունը տարածված տեղեկությունը հորդորում է ընդունել որպես ադրբեջանական քարոզչության երևակայության արդյունք: