Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն իր զորակցությունն է հայտնել Թուրքիայի Սուրուչ գավառում իրականացված ահաբեկչության զոհերի հարազատներին և դատապարտել հարձակումը: Այս մասին հաղորդում է հանձնախմբի կայքը:
Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 32-ի, իսկ վիրավորների թիվը 103-ն է:
Քոբանիին օգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստերի երիտասարդության ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խումբը Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) շրջանի Սուրուչ գավառում հուլիսի 20-ին ելույթ է ունեցել, երբ գործի է դրվել պայթուցիկը: Պայթյունը որոտացել է անմիջապես մարդկանց շարքերում: Կա կարծիք, որ պայթյունի հեղինակը 18-ամյա մահապարտ աղջիկ է եղել, ով հարել է ահաբեկչական «Իս լամական պետություն» իսլամիստական կազմակերպությանը: