Ծաղկաձորում կվադրոցիկլ է շրջվել. երկու մարդ վիրավորել է
SocietyՀուլիսի 20-ին, ժամը 18.10-ին, Ծաղկաձոր քաղաքից դեպի Հրազդան ընթանալիս` Տանձաղբյուր փողոցի վերջնամասում, «Յամահա» մակնիշի կվադրոցիկլն ընկել է սահքի մեջ, դուրս եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել ճամփեզրին:
Երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: