Քաղաքացուն բերման են ենթարկվել ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով
SocietyՀուլիսի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Երեւանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 22-ամյա Հարություն Ս.-ին, 31-ամյա Արթուր Դ.-ին եւ 57-ամյա Հրաչ Ա.-ին` իր վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հարություն Ս.-ի անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ` 4.5 գ ընդհանուր կշռով, կանաչ, կանեփանման, մանրացված-չորացված զանգվածով, որն ըստ վերջինիս հայտարարության` պատկանում է իրեն:
Ավտոմեքենայի սրահի զննությամբ առջեւի նստելատեղի դիմացի ռետինե գորգի վրայից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ երկու թղթե փաթեթ` համապատասխանաբար 17.9 եւ 10.4 գ ընդհանուր կշիռներով, կանաչ, կանեփանման մանրացված-չորացված զանգվածներով:
Ըստ Արթուր Դ.-ի` ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվածը պատկանում է իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն: