Քիմ Քարդաշյան. «Ես վերադարձել եմ Հայաստանից հղի եւ հոգնած, եւ անմիջապես սկսվեցին Vogue-ի ֆոտոշարքի նկարահանումները»
LifestyleNews.am-ը գրում է.
Վերջերս հայտնեցինք, որ Քիմ Քարդաշյանն առանց դիմահարդարման նկարահանվել է իսպանական Vogue-ի համար:

Պարզվում է, որ Ֆոտոշարքի նկարահանումը տեղի է ունեցել Հայաստանից անմիջապես մեկնելուց հետո: Այդ մասին է հայտնել հենց ինքը` Քիմը, Facebook-յան իր էջում:




«Հենց նոր էի վերադարձել Հայաստանից, հղի և հոգնած` ժամային գոտիներ փոխելու պատճառով, ուզում էի ննջել, երբ անմիջապես սկսվեց ֆոտոշարքի նկարահանում` Vogue-ի համար», - լուսանկարի տակ գրություն է թողել հայուհին:

Նշենք, որ սա Քիմի արդեն չորրորդ ֆոտոշարքն է Vogue-ի համար: