Պաշտոնյաներն ու մեծահարուստները հրաժարվել են ֆինանսավորել «Մանկական Նոր ալիք» մրցույթի հեռարձակումը Հայաստանում
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հունիսի 18-ին, Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցային համալիրում «Ճանապարհ դեպի նոր ալիք» խորագրով համերգով ուրախ տրամադրությամբ ճանապարհ դրվեց այս տարվա «Մանկական Նոր ալիք 2015» մրցույթում Հայաստանի ներկայացուցչին՝ փոքրիկ երգչուհի, հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Քոչարյանին: Life.panorama.am-ին երգչուհի Նելլի Պողոսյանը, ով կազմակերպել էր այդ համերգը, տեղեկացրեց, որ «Ճանապարհ դեպի նոր ալիք» խորագրով համերգին իրենց մասնակցությամբ Մերիին սատարել և ոգևորել են ոչ միայն անցած տարիներին «Նոր ալիք» մրցույթին մասնակցած երգիչ-երգչուհիները, այլ նաև նրա ընկերները:
«Երբ համերգը կազմակերպում էինք, մտածում էինք, որ ներկա կգտնվեն անցած տարիներին «Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող մեր բոլոր մասնակիցները՝ Էրիկ, Մաշա Մնջոյան, Սոնա Ռուբենյան, Գրիգոր Կյոկչյան, Նարեկ Մակարյանը, Էլինա Չոլախյանը, Դավիթ Վարդանյանը և այլք, բայց քանի որ մեր փոքրիկ Մերին շատերի կողմից է սիրված, նրան ողջունելու էին եկել նաև այլ երգիչ-երգչուհիներ, ովքեր իրենց կատարումներով միացան մեր համերգին և առավել գունեղ դարձրին Մերի Քոչարյանի տոնը, ի դեպ, համերգը վարում էր Անկան»,- պատմեց Նելլի Պողոսյանը, ով նաև «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Sweet baby» մանկական հաղորդման պրոդյուսերն է, որի հաղորդավարուհին հենց Մերի Քոչարյանն է:
Շարունակությունը` այստեղ: