Քննարկվել են Հայաստանի և Իսրայելի միջև ուղևորահոսքի ավելացմանն առնչվող հարցեր
SocietyՀայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղացիական ավիացիայի գլխավոր վարչությունում հուլիսի 21-ին տեղի են ունեցել բանակցություններ վարչության ղեկավարության և Իսրայելի կառավարության պատվիրակության միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղավիացիայից, բանակցություններն ուղղված են եղել քաղաքացիական ավիացիայի ոլորտում անվտանգության ապահովման երկկողմանի հատուկ միջոցառումների իրականացմանը, որոնք կնպաստեն Հայաստանի և Իսրայելի միջև ուղևորահոսքի ավելացմանը:
Տվյալ պահին Երևանի և Թել-Ավիվի միջև իրականացվում է շաբաթական մեկ թռիչք Arkia Israeli Airlines ընկերության կողմից: