Սահմանադրության նոր տարբերակը կհստակեցնի պաշտոնյաների պատասխանատվության աստիճանը. Սուքիաս Ավետիսյան
SocietyՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին զարմացնում է այն հանգամանքը, որ քաղաքական մի շարք ուժեր քննադատում են Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու նախաձեռնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավետիսյանը հիշեցնում է, որ սկսած 2009թ. գրեթե բոլոր քաղաքական ուժերը խոսում էին սահմանադրական բարեփոխումների մաս ին, սակայն այսօր, երբ այդ բարեփոխումների մեկնարկն է տրվում, քննադատում են:
«ՀՀ Ազգային ժողովում յուրաքանչյուր անգամ Ընտրական օրենսգրքի բարեփոխված տարբերակը քննարկելիս խմբակցությունները պահանջում էին անցնել 100 տոկոսանոց համամասնական ցանկի, սակայն այսօր քննադատում են. սա անհասկանալի է»,- ասաց Ավետիսյանը` հավելելով, որ սահմանդրական բարեփոխումները լուրջ փոփոխություններ կբերեն քաղաքական դաշտում, կհստակեցվի պատասխանատվության աստիճանը:
«Կիսանախագահական-
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակել է Սահմանադրության 1-7-րդգլուխների նախագծի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումների համար: Առաջարկվում է, որ Ազգային ժողովը կազմվիառնվազն 101 պատգամավորից, ԱԺ-ն ընտրվի համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայունխորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններըև կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրիհիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվելու է 5 տարի ժամկետով:
5-րդ գլուխը, որը վերաբերում է Հանրապետության նախագահին և նրա լիազորություններին, նախատեսում է, որ նախագահըպետք է ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ՝ իտարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքում սահմանափակումը < /i>վերաբերում է երկու անգամից ավելի անընդմեջպաշտոնավարելուն։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ Հանրապետության նախագահն իր լիազորություններիիրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։