Yerevan, 08.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եզդիական համայնքը ողջունում է նոր սահմանադրությամբ ազգային փոքրամասնություններին ԱԺ-ում տեղեր տալու դրույթը

Society

Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները դրական են գնահատում Սահմանադրական փոփոխությունների նախագծով ՀՀ Ազգային ժողովում ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ազգային փոքրամասնություններին տեղեր հատկացնելու դրույթը:

«Դեռևս ընթացիկ տարվա գարնանը մեր կազմակերպությունը ստորագրահավաք էր կազմակերպել` դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի սահմանադրական բարեփոխումների ընթացքում ստեղծվի հնարավորություն Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների համար` ներկայացված լինելու ՀՀ պետական ընտրովի մարմիններում: Մենք ողջունում ենք ՀՀ Ազգային ժողովում ազգային փոքրամասնություններին տեղեր հատկացնելու դրույթը և ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ մենք ոչ մի խնդիր չենք տեսնում, եթե Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունների շահերը ն երկայացնի ոչ եզդի համայնքի ներկայացուցիչ. ամենակարևորը, որ մեր շահերը ներկայացնեն լավ բանիմաց մասնագետներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային փոքրամասնությունների մշակույթի կենտրոնում Հայաստանում եզդիական համայնքի կողմից ՀՀ սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ հրավիրված քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին:

Իր հերթին «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը նկատեց, որ շուրջ 30 տարի է ազգային փոքրամասնությունները զրկված են երկրում օրինաստեղծ գործունեությանը մասնակցելուց: «Անշուշտ, ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացված լինեն երկրի օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում: Մենք, իհարկե, ուրախ ենք, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները լինելու են Ազգային ժողովում: Սակայն ցանկալի կլիներ, որ ՀՀ Սահմանադրության նոր նախագծի երկրորդ գլխի 54-րդ հոդվածում ներառվեր նաև հետևյալ դրույթը, որով երաշխավորվում է ազգային փոքրամասնությունների մուտքը օրենսդիր, գործադիր և դատական համակարգեր»,-շեշտեց նա:

Նա հավելեց, որ իրենք չեն ընդունում ՀՀ Սահմանադրության նոր նախագծի 4-րդ գլխի 89-րդ հոդվածի 4-րդ կետը, որի համաձայն ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: «Մեր առաջարկությունն է, որպեսզի այդ կետը վերաձևակերպվի և առաջին փուլից հետո խորհրդարանական մեծամասնություն ձևավորվելու համար անհրաժեշտ ձայների քանակ չհավաքելու դեպքում ՀՀ Ազգային ժողով անցած կուսակցությունները կազմեն խորհրդարանական կոալիցիա»,-պարզաբանեց Շարոյանը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուստամ Մախմուդյանի գնահատմամբ`սահմանադրական փոփոխությունների նախագծով ՀՀ Սահմանադրությունը դառնում է առավելապես մարդակենտրոն։ «Նախագծի դրական կողմերից (պատմության մեջ առաջին անգամ ՀՀ սահմանադրության մեջ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ՀՀ Ազգային ժողովում տեղեր հատկացնելը) բացի, ՀՀ Սահմանադրության նոր նախագծում առկա են նաև որոշ խնդրահարույց կետեր. 101-րդ հոդվածով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի կամ կառա վարության առաջարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ կարող է անցկացնել փակ նիստ, որը բավական վիճահարույց դրույթ է և կարող է հետագայում որոշակի շահարկումների պատճառ հանդիսանալ»,-նշեց նա:

Սահմանադրական փոփոխությունների նախագծով Հայաստանում գործող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ներկայացված են լինելու ՀՀ Ազգային ժողովում, քանի որ կուսակցությունները պարտավոր կլինեն իրենց համամասնական ցուցակներում անցողիկ տեղերում ներառել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live