Բելգիայի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևը ներկայացնող Փիթեր դե Ռուվերն անմոռուկ է կրում
SocietyԲելգիայի Ներկայացուցիչների պալատի հուլիսի 22-ի լիագումար նիստում ելույթ է ունենում Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակ «Ֆլամանդական նոր դաշինքը» (N-VA) կոալիցիոն կուսակցության անդամ, պատգամավոր Փիթեր դե Ռուվերը: Նա կրծքին կրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդաշնող անմոռուկը:
Այս մասին գրառում է կատարել Հայ դատի Բելգիայի հանձնախումբը՝ Թվիթերի իր միկրոբլոգում: Լիագումար նիստը սկսվել է Բելգիայի ժամանակով 14:15-ին, և Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն օրակարգում ութերորդ հարցն է: