Գանձակի ոռոգման ինքնահոս ջրանցքը հիմանորոգման կարիք ունի
SocietyԳեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի ոռոգման ինքնահոս ջրանցքի կորուստները անհանգստություն են պատճառում ոչ միայն երկրագործներին, այլ նաեւ` 14 տնտեսությունների, որոնց շինությունները ոռոգման շրջանում ողողվում են ջրով: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը, գյուղամիջով անցնող 2 կիլոմետր երկարությամբ ջրանցքը կառուցվել է 1936 թվականին եւ իր շահագործումից ի վեր չի ենթարկվել կապիտալ նորոգման:
Առավել անբարեկարգ են 400 մետր երկարությամբ տարբեր հատվածներ, որտեղ կորուստները մեծ չափերի են հասնում, մատակարարվող ջուրը դժվարությամբ է հասնում հողատարածքներ:
«Ջրանցքը ոռոգում է 20 հեկտար ցանքատարածություն, որից օգտվում է 130տնտեսություն: Ջուրը մեծ դժվարությամբ է տեղ հասնում, աննշան քանակությամբ:Մյուս կողմից էլ՝ ջրանցքին մերձակա եւ ցածր դիրքում գտնվող 14 տներինկուղներ ողողվում են ջրով: Ոռոգման շրջանում օրվա ամենատարբեր ժամերի,գիշեր թե ցերեկ, վիճաբանություն է տեղի ունենում ջրվորների եւ ջրի մեջ հայտնվածբնակարանների տերերի միջեւ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Գյուղապետարանի կողմից պատվիրված նախագծի համաձայն` ջրանցքի հիմնանորոգման համար պահանջվող գումարը կազմում է 34 միլիոն դրամ, որի ներդրման համար համայնքն ակնկալում է ՀՀ կառավարության աջակցությունը: «Նախագիծը պատվիրված է, սույն հարցով դիմել ենք Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին եւ հուսով ենք , որ հարցը լուծում կստանա ՀՀ կառավարոթւյան կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում: Այս խնդրի կարգավորումը մեր համայնքի համար կունենա կենասկան կարեւոր նշանակություն»,- նշեց Վանիկ Հարությունյանը:
Խոսրով Խլղաթյան