Գյումրիում և Երևանում փրկարարները բնակարաններում երկու դի են հայտնաբերել
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 22-ին, ժամը 16.13-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չարենցի փողոցի 3-րդ շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 1950թ. ծնված Ժ. Կ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Հուլիսի 22-ին, ժամը 16.13-ին նաև տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 44 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել 1940 թ. ծնված Լ. Ա.-ի դին: