Ստախոսների 7 ժեստերը
LifestyleԻնչպե՞ս տարբերել սուտ խոսող մարդուն։
Մասնագետները նշում են, որ սուտը տարբերելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մարդու դեմքի արտահայտությանը, ժեստերին և դրանց փոփոխությանը։ Որպեսզի նվազեցնեք սխալվելու հավանականությունը, ուսումնասիրեք մարդկանց միմիկան և ժեստերն առօրյա կյանքում, այդպիսով ավելի ակնհայտ կդառնան դրանց փոփոխությունները ստելու ընթացքում։
Մենք կներկայացնենք այն հիմնական նշանները, որոնք բնորոշ են գրեթե բոլոր ստախոսներին.
1. Կտրուկ թեքում է գլուխը։ Եթե Դուք նկատում եք, որ ուղիղ հարցից հետո Ձեր զրուցակիցը կտրուկ թեքում է գլուխը, ապա մեծ է հավանականությունը, որ նա ստում է։

2. Անշարժ կանգնած է մնում։ Այս ժեստից բացի, մարդը կարող է անմիջապես նստել տեղում։

3. Ակամայից ձեռքերով դիպչում է վզին, կրծքավանդակին կամ որովայնին։

4. Դիպչում է բերանին կամ ափով փակում է այն։

5. Դժվարանում է խոսել, ատամներով սեղմում է շրթունքները։

6. Անթարթ նայում է քեզ։ Սովորաբար ստող մարդիկ թեքում են հայացքը, բայց կան նաև այնպիսիք, ովքեր ակնդետ նայում են զրուցակցին՝ վստահություն ներշնչելու նպատակով։

7. Սովորականից ավելի շատ է խոսում։ Ստախոսները հիմնականում շատ են խոսում, ներկայացնում ավելորդ մանրամասնություններ՝ ենթագիտակցորեն փորձելով անկեղծություն և պարզություն «բեմադրել»։