Հայ-ամերիկյան պատվիրակությունը սիրիահայերին օգնելու դժվարությունները վերացնելու հարցով հանդիպել է Պետդեպի անդամների հետ
SocietyՀայկական ու ամերիկյան առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյաներին այս շաբաթ, որպեսզի գտնեն իրագործելի լուծումներ ԱՄՆ-ից Սիրիայի, Լիբանանի ու Հայաստանի սիրիահայերին միջազգային օգնության առաքման թերությունների վերացման համար:
Ինչպես տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, խոսելով ամերիկահայերի անունից, պատվիրակության անդամներ Քեն Խաչիկյանը, Հայկ Օշականը, Վիգեն Հովսեփյանը, Թալին Դաղլյանը, Արամ Համփարյանը, Քեյթ Նահապետյանը կարևորել են ռիսկային գոտում ապրող սիրիահայերին, ինչպես նաև Լիբանանում և Հայաստանում հաստատված սիրիահայերին աջակցելու հարցերը:
Իրենց հերթին՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները հաստատել են ԱՄՆ-ի ցանկությունն՝ աջակցելու Սիրիայի հայկական համայնքին, և պատրաստակամություն են հայտնել համագործակցել Ամերիկայի հայ համայնքի հետ՝ Սիրիայի, Լիբանանի և Հայաստանի սիրիահայերին օգնություն ցուցաբերելու ժամանակ առաջացող ցանկացած խնդրի լուծման ուղղությամբ: