Հակառակորդն անցած գիշեր ականանետերից ու նռնականետերից արձակել է ավելի քան 1500 կրակոց. ԼՂՀ ՊՆ
SocietyՀակառակորդը հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամո ւլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել օպերատիվ իրադրությունը և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների: