Վարչապետը հանձնարարեց քննարկել տեսչական ստուգումների կասեցման հնարավորությունը
SocietyՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ մինչև 2015 թվականի ավարտը ստուգումների կասեցման հնարավորությունը քննարկել տեսչություններ ունեցող պե տական մարմինների ղեկավարների հետ և կառավարության հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Հովիկ Աբրահամյանը նիստի մեկնարկին նշեց, որ հանձնարարությունը ստեղծված տնտեսական իրավիճակում տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակ ունի: «Կարծում եմ՝ մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին և այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք՝ բացառելու անհարկի միջամտությունները»,- ասաց վարչապետը՝ կարևորելով նաև բոլոր կարգի ստուգումները նվազագույնի հասցնելու քայլերը: