Կառավարությունը գումար հատկացրեց Սևաբերդի ներքին գազատարների կառուցման համար
SocietyՀՀ կառավարությունը 7 միլիոն դրամ հատկացրեց Կոտայքի մարզպետարանին: ՀՀ տարածքայինկառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ գումարն անրաժեշտ է Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքում ներքին գազատարների կառուցման համար:
«Սևաբերդի որոշ թաղամասերում գազամատակարարում չի իրականացվում ներքին գազատարների բացակայության պատճառով, ուստիանհրաժեշտ է հատկացնել որոշակի միջոցներ` խնդրին լուծում տալու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը: