Լատվիայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
International news«Ռոյտերզ» գործակալությունը գրում է, որ շաբաթ օրը ՆԱՏՕ-ն Լատվիայում զորավարժություն է անցկացրել ՝ Ռուսաստանի դեմ Բալթյան երկրներին հովանավորելու հարցում ՆԱՏՕ-ի ղեկավարների հանձնառությունը գործնականապես ցուցադրելու համար:
Ուրբաթ օրը Ուելսում կայաված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին , ռազմական այդ դաշինքի անդամ երկրներ համաձայնել են արագ արձագանքման ուժեր ստեղծել և ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի քայլերի ՝ ամրապնդել Եվրոպայի արևելքում իրենց զորավարժությունները :
Ուրբաթ երեկոյան շուրջ 500 անկարգելորդներ իջել են Լատվիայի մայրաքաղաքի մոտակա Լիլվարդեի օդանավակայանում :
Մյուս կողմից , այդ երկրում հարյուրավոր ռազմօդանավեր ու մեքենաներ են տեղակայվել ՝ ճգնաժամային իրավիճակում գտնվող որևէ երկրում ՆԱՏՕ-ի սարքավորումների ու զորայինների տեղակայումը փորձարկելու նպատակով «Հավատարիմ նիզակ-2» զորավաժությունն անցկացնելու նպատակով :
Ընդհանուր հաշվով սեպտեմբերի 2-ից 8-ին , հինգ երկրներում Գերմանիայում , Էստոնիայում , Լատվիայում , Լիտվայում և Լեհաստանում անցկացվող զորավարժություններին 9 երկրի երկու հազար զինվորականներ են մասնակցելու :