Կարինե Աճեմյանն իր պատգամավոր գործընկերներին կոչ է անում ընտրազանգվածին ծանոթացնել սահմանադրական փոփոխություններին
SocietyՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը համոզված է, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը պետք է պատշաճ իրազեկեն իրենց ընտրազանգվածին` Սահմանադրական փոփոխությունների դրույթներին հանգանամալից ծանոթացնելու համար: «Բոլորս պետք է շատ լավ իրազեկվածլինենք սահմանադրականփոփոխությունների վերաբերյալ,որովհետ և այս օրերին կարդալովտարբեր քաղաքական ուժերի ևգործիչների տեսակետները`համոզվում ենք, որ նրանք թերի ենծանոթացնել այսփաստաթղթին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց նա:
Պատգամավորը նկատեց, որ Սահմանադրական փաթեթի կարևորագույն դրույթը, որին պետք է հիմնական ուշադրությունը դարձնել, կառավարման համակարգի փոփոխությունն է: «Սահմանադրական փոփոխությունների հրապարակված դրույթները շատ պարզ ձևակերպում են այն մոտեցումները, որոնք պետք է փոփոխվեն: Այն բոլոր քննադատությունները, թե ժողովրդին զրկում են ընտրելու իրավունքից, ուղղակի տարօրինակ են. նախագահի ընտրությունների ընթացքում մեր հասարակությունը մշտապես ցնցումներ է ունեցել, իսկ այս փոփոխություններից հետո մենք այլևս չեն ենթադրվի այդ ցնցումներին»,-շեշտեց Աճեմյանը` հավելելով, որ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացնելու դրույթը մտցվել է հենց ընդդիմության պահանջով: «Խորհրդարանական համակարգը ավելի առաջադեմ կդարձնի մեր պետությունը. կարևոր է նաև, որ ընդդիմադիր ուժերը հետ չկանգնեն նախկինում արված հայտարություններից»,-
«Արմենպրես»-ի այն հարցին, թե ՀՀ Սահմանդրության նոր նախագծի 89-րդ հոդվածի 4-րդ կետը (եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ), հետագայում որոշակի շահարկումների առիթ կարող է առաջացնել, Կարինե Աճեմյանը պատասխանեց հետևյալը. «Ես այդ հոդվածում որևէ վտանգ չեն տեսնում, ընդհակառակը` ես համոզված եմ, որ ինÕ �քան մեծ է ուժը, այնքան ավելի մեծ է պատասխանատվությունը: Դուք պատկերացրեք, որ Ազգային ժողովում լինեն 10 քաղաքական ուժեր` յուրաքանչյուրը իրենց դիրքորոշումներով. դա քաոսային իրավիճակի կարող է հանգեցնել: Բացի այդ`քաղաքական ուժերին ոչ ոք չի խանգարում միավորվել և այդ հանգամանքը կավելացնինրանց հնարավորություններն անցնելու խորհրդարան»:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակել է Սահմանադրության 1-7-րդգլուխների նախագծի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումների համար: Առաջարկվում է, որ Ազգային ժողովը կազմվիառնվազն 101 պատգամավորից, ԱԺ-ն ընտրվի համամասնական ընտրակարգով, որը պետք է < /i>երաշխավորի կայունխորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները ևկուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնելվարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրիհիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվելու է 5 տարի ժամկետով: 5-րդ գլուխը, որÕ ¨ վերաբերում է Հանրապետության նախագահին նրալիազորություններին, նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նույն անձընախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ ի տարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքում սահմանափակումըվերաբերում է երկու ա նգամից ավելի անընդմեջ պաշտոնավարելուն։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որհանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։