«Դիլիջան» ազգային պարկում հայտնաբերվել է անտառխախտման 6 դեպք
Society««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կազմվել է 6 անտառխախտման արձանագրություն՝ անտառից ապօրինի հատված 15 ծառի դուրս բերման համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվու թյան եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, 044 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 2015թ. հուլիսի 7-ին «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի առաջին պահաբաժնում` Հ. Սամվելի Մնացականյանի նկատմամբ` ապօրինի հատված 2 կանգուն ծառի համար: 045 անտառխախտման արձանագրություն կազմվել է 2015թ. հուլիսի 10-ին «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 7-րդ պահաբաժնում` Մ. Պետրոսյանի նկատմամբ` ապօրինի հատված 3 կանգուն ծառի համար:
046 անտառխախտման արձանագրություն կազմվել է 2015թ. հուլիսի 16-ին «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 2-րդ պահաբաժնում` Ա. Մկրտչյանի նկատմամբ` ապօրինի հատված 2 կանգուն ծառի համար: 047 անտառխախտման արձանագրություն կազմվել է 2015թ. հուլիսի 17-ին «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում` Գառնիկ Մնացականյանի նկատմամբ` ապօրինի հատված 4 կանգուն ծառի համար: 048 անտառխախտման արձանագրություն կազմվել է 2015թ. հուլիսի 17-ին «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում` Հմայակ Սամվելի Մնացականյանի նկատմամբ` ապօրինի հատված 1 կանգուն ծառի հա մար: 049 անտառխախտման արձանագրություն կազմվել է 2015թ, հուլիսի 18-ին «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 2-րդ պահաբաժնում` Ա. Թամրազյանի նկատմամբ` ապօրինի հատված 3 կանգուն ծառի համար:
Նշված 6 անտառխախտման արձանագրություններն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի ՏԲՏ-ի կողմից:
12.07.2015թ. հուլիսի 12-ին ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակից, որսագետ Ա. Սարգսյանի կողմից հերթական ստուգայցի ժամանակ ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող Աղստև գետի հարակից տարածքում հայտնաբերվել է 3 ցանցից պատրաստված էկրան կոչվող ձուկ որսալու սարք, իսկ հուլիսի 19-ին «Աղավնավանք տեղամաս» մասնաճյուղի 5-րդ պահաբաժնի տարածքից հայտնաբերվել է 1 ցանց բռնակով, 2 ռեզինե անդրավարտիք և երկարաճիտ կոշիկ: Բոլոր հայտնաբերված իրերը Ա. Սարգսյանի կողմից ի պահ է հանձնվել են կազմակերպության պահեստ: