Հայ հայտնիներ, ում համար ավելորդ քաշը խոչընդոտ չէ (ֆոտո)
LifestyleNews.am-ը գրում է.
Համաշխարհային շոու-բիզնեսի չգրված օրենքներից է, որ արտիստը պետք է ոչ միայն տաղանդ ունենա, այլեւ գեղեցիկ արտաքին տեսք: Իհարկե, այս միտումը գնալով զիջում է իր դիրքերը, քանի որ ասպարեզ են գալիս նոր աստղեր, ովքեր չունենալով իդեալական մարմնի կառուցվածք, կոտրում են քարացած կարծրատիպերը` Ադել, Վուպի Գոլդբերգ, Քուին Լատիֆա, Քիմ Քարդաշյան. շարքը կարելի է անվերջ շարունակել:
Հայկական շոու-բիզնեսը, որը երբեք էլ չի ենթարկվել արտասահմանյան շոու-բիզնեսի թելադրանքներին, նույնպես ունի աստղեր, ում ավելորդ քաշը չի խանգարել նրանց հասնել հաջողությունների թե' անձնական, թե' գործնական կյանքում: NEWS.am STYLE-ը ստորեւ ներկայացնում է նրանցից մի քանիսին.
Շուշան Պետրոսյան

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը թեեւ նիհարելու փորձեր արել է, բայց երբեք չի հասել մոդելային կառուցվածքի: Երգչուհին ամուսնացած է, ունի երկու որդի: Շարունակում է երգել եւ զբաղվել պատգամավորական գործունեությամբ:
Սոնա Շահգելդյան

Սոնան նույնպես նիհարելու փորձեր արել է, երբ մասնակցում էր «Նոր ալիք» մրցույթին: Այդ ժամանակ երգչուհին նիհարել էր մոտ 7 կգ, սակայն իր հարցազրույցներում միշտ պնդում է, թե բացարձակ չի խորշում իր ավելորդ կիլոգրամներից եւ միտք էլ չունի նիհարելու: Մի քանի օր առաջ էլ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին ասել էր, թե ամուսնացել է:
Լիաննա

Երգչուհի Լիաննան սիրվեց իր հզոր ձայնային տվյալների շնորհիվ` մասնակցելով տարատեսակ մրցույթների եւ Հայաստանին հաղթանակներ բերելով: Լիաննան այս ընթացքում քաշի նվազում չարձանագրեց, փոխարենն ամուսնացավ եւ բալիկ ունեցավ:
Արմենչիկ

ԱՄՆ-ում բնակվող հայտնի երգչին նույնպես ավելորդ կիլոգրամները չեն խանգարել լինել սիրված եւ ճանաչված: Արմենչիկը հաջողել է նաեւ անձնական կյանքում: Երգիչն ամուսնացած է, ունի որդի:
Աննա Արմենակյան

Երգչուհի Աննա Արմենակյանն իր կարիերան սկսել է Հայաստանում, այնուհետ տեղափոխվել ԱՄՆ, որտեղ էլ ամուսնացել է: Աննան ունի երկու երեխա, սակայն թողել է երգչուհու կարիերան:
Մայա Մարգարյան

Ցուցակի թերեւս միակ արտիստը, ով ակնհայտորեն պայքարում էր իր ավելորդ քաշի դեմ: Մայային կարելի էր տեսնել մեկ նիհարած, մեկ էլ` գիրացած, սակայն նա միշտ պահպանում է նորման եւ փորձում չանցնել դրանից այն կողմ: Երգչուհին Հայաստանում չէ: Ամուսնացել է, ունի որդի եւ ընտանիքի հետ բնակություն է հաստատել Ֆրանսիայում: Այժմ չի երգում:
Սոնա

«Մեր բակից» հայտնի դարծած թմբլիկ Սոնան, ով բնակություն էր հաստատել Մոսկվայում, շոկի ենթարկեց հայ հանդիսատեսին` իր «Всё пройдёт» տեսահոլովակով, որտեղ անճանաչելիորեն փոխվել էր: Շատերը պնդում են, թե երգչուհին բազում պլաստիկ վիրահատություններ է արել: Այդպես է, թե ոչ, դա հարցի մի կողմն է, բայց այդ օրվանից ի վեր` Սոնան փորձում է պահպանել ձեռք բերած կառուցվածքը եւ դա նրա մոտ ստացվում է: Նույնը չես ասի նրա անձնականի մասին: Առաջին անհաջող ամուսնությունից հետո երգչուհին չի շտապում ամուսնանալ:
Անի Ավդալյան

Հայտնի ոճաբան Անի Ավդալյանին նույնպես ավելորդ քաշը չի խանգարել հաջողությունների հասնել: Նա այժմ Հայաստանի ամենապահանջված ոճաբաններից է եւ օրերս առաջին անգամ մայրացել է:
Քիմ Քարդաշյան

Եվ, իհարկե, չէինք կարող չանդրադառնալ աշխարհի ամենահայտնի հայուհուն, ով իր ոչ ստանդարտ եւ 90/60/90-ից հեռու մարմնի կառուցվածքով կարծրատիպեր է կոտրում մոդելային ասպարեզում: Քիմ Քարդաշյանը երջանիկ է իր երկրորդ ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի եւ դստեր` փոքրիկ Նորթի հետ: Շուտով կծնվի նաեւ զույգի երկրորդ երեխան:
Պատրաստեց` Շ. Շուշան