Ավետիսյանների իրավահաջորդները դեռևս չեն ծանոթացել ռուսական կողմի տրամադրած նյութերին
SocietyԳյումրիում սպանված Ավետիսյանների
Բանախոսը դժվարացավ պատասխանել այն հարցին` արդյոք մեղադրյալ Վալերի Պերմյակովը դատաքննության ընթացքում գտնվելո՞ւ է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, թե տեղափոխվելու է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկը: «Դժվար է այս պահին այդ հարցին պատասխանել, սակայն միանշանակ կարող եմ ասել, որ կապահովվի նրա ներկայաթյունը դատական նիստերին, քանի որ առանց մեղադրյալի դատաքննությունը հնարավոր չէ իրականացնել»,-պարզաբանեց Երեմ Սարգսյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությանը, որ Վալերի Պերմյակովի գործով առաջին դատական նիստը կայանալու է օգոստոսի 10-ին` Երեմ Սարգսյանն ասաց հետևյալը. «Ես բացառում եմ այդ տարբերակը և վստահ եմ, որ օգոստոսի 10-ի դրությամբ դատաքննություն չի լինելու: Եթե նույնիսկ ռուսական կողմի ներկայացված նյութերի թարգմանություններից հետո ՀՀ քննչական կոմիտեն այդ փուլում ավարտի քրեական գործի նախաքննությունը, նման հսկայական ծավալով գործի նյութերին ծանոթանալու համար մեզ պետք է որոշակի ժամկետ հատկացվի, որից հետո դեռևս հաջորդական փուլեր կան, ինչը նշանակում է, որ Վալերի Պերմյակովի գործով դատաքննությունը օգոստոսի 10-ին հաստատ չի լինելու»:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հուլիսի 18-ին առձեռն ստացել է 2015 թվականի հունվարի 12-ին ԳյումրիումԱվետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննված քրեականգործի նյութերը, որին նախորդել էին համատեղ քննարկումներ Երևանում և Գյումրիում։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննչական խմբի անդամները ռուս գործընկերների հետուսումնասիրել են ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործը և համատեղ առանձնացրել Ավետիսյաններիընտանիքի անդամների սպանության քննությանը վերաբերող նյութերը։ Արդյունքում, անջատված նյութերը կազմել են 9 հատոր,որոնք այսօր հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեին։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործիքննչական խմբի ղեկավարն ստացած նյութերն ուղարկել է թարգմանության։