ՆԱՏՕ-ին Վրաստանի միանալը վտանգ չի ներկայացնելու Ռուսաստանի համար
International newsՎրաստանի նախագահն ընդգծել է , որ ՆԱՏՕ-ին այդ երկրի միանալը վտանգ չի ներկայացնելու Ռուսաստանի համար:
Ըստ «Թրենդ» գործակալության հաղորդման , շաբաթ օրը Ուելսում ունեցած ելույթում Գիորգի Մարգվելաշվիլին շեշտել է, որ վրաստանը մտադիր չէ ՆԱՏՕ-ին միացումը միջոց ծառայեցնել իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Վրաստանի նախագահը նաև գոհունակություն է հայտնել Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ, որտեղ անդրադարձե է եղել ՆԱՏՕ-ին Վրաստանի միանալու գործընթացում արձանագրված առաջընթացին:
Սեպտեմբերի 5-ին ՆԱՏՕ-ի ղեկավարներ իրենց նիստում նոր ձևաչափ են առաջարկել ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության համար, որը մեծացնելու է ՆԱՏՕ-ում անդամակցելու համար Վրաստանի պատրաստությունը: