Yerevan, 18.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ալեքսանդր Բաբասյան. «Իմ շրջապատն ու հարգանքն ինձ թույլ են տալիս, որ ում ոտքն ուզեմ, ջարդեմ»

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի՝ մի քանի ամսով Հայաստանում գտնվելու մասին BlogNews.am-ը պատմել է իր ընթերցողներին։ Այս անգամ նրա հետ խոսել ենք ինչպես ամառային հանգստի, սպասվելիք նորությունների, այնպես էլ անդադար հնչող քննադատությունների մասին՝ ըստ որոնց՝ նա ապրում է աներոջ փողերով։

-Ալեքսանդր, մի քանի ամսով Հայաստանում ես, սակայն կրկին քեզ չենք տեսնում էկրաններին։ Այս ընթացքում առաջարկներ եղե՞լ են, կներկայանա՞ս նոր նախագծերում։

-Սերիալներից եղել են առաջարկներ, սակայն մերժել եմ, քանի որ սերիալները սկզբում էին ավելի մեծ մասսայականություն վայելում։ Այդ թեման արդեն արդի չէ։ Ես մի քանի ամսով եմ էստեղ և չեմ ցանկանում կարճատև ինչ-որ դերով ներկայանալ սերիալներում։ Առաջարկներ կան գեղարվեստական ֆիլմերից։ Անահիտ Մութաֆյանն առաջարկեց նկարահանվել նոր կատակերգությունում, սակայն մերժեցի, քանի որ հիմա շաբաթը մեկ կոմեդիա են նկարահանում, սակայն դրանք  հիմնականում ծամածռություններ են լինում։

Ելենա Արշակյանն առաջարկել է նկարահանվել իր պատմական ֆիլմում, եթե բյուջեն հաստատվի, հաստատ կնկարահանվեմ այդ ֆիլմում։ Առաջարկ եմ ստացել նկարահանվել նաև մելոդրամայում, որում պետք է մարմնավորեմ գլխավոր հերոսին։ Հավանաբար, այդ առաջարկն էլ կընդունեմ։ Առաջարկ կա նաև Հ2 հեռուստաալիքից, սակայն դա դեռ վերջնական չենք քննարկել։

-Հոնորարներդ բա՞րձր են։

Ես ամեն բան անում եմ սիրով, ոչ թե հոնորարի համար, սակայն արածդ աշխատանքի դիմաց պետք է վարձատրվես։ Չգիտեմ՝ որ դերասանը որքան գումար է ստանում, ես ենթադրում եմ, որ իմ հոնորարները միջին չափի են։

-Քեզ բավարարո՞ւմ են այդ հոնորարները, կարո՞ղ էիր դրանցով ապրել։

-Իհարկե ոչ։ Երբ ես նկարահանվում էի սերիալներում, բավականին բարձր էի վարձատրվում, սակայն նույնիսկ դա ինձ չէր բավարարում։ Եթե այն ժամանակ չլիներ անշարժ գույքի իմ բիզնեսը, որով ես 9 տարի զբաղվում էի, հաստատ դա չէր հերիքի։

Կան մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում տնտեսում են, և մարդիկ, ովքեր սիրում են ապրել՝ լավ հագնվել, լավ վայրեր գնալ. կյանքն ապրելու վրա են գումար ծախսում ոչ թե դիտելու։ Ես ինչքան շատ եմ աշխատում, այնքան շատ եմ ծախսում։ Տասը տարի առաջ ինձ բավարարում էր «x» գումարը, հիմա դա չի կարող ինձ բավարարել

-Այսինքն՝ հիմա ավելի շատ ես աշխատում, քան տասը տարի առա՞ջ։

-Դե իհարկե։ Այն ժամանակ ես  23 տարեկան էի։ Այն ժամանակ բավականին դժվար էր աշխատել ու լավ վաստակել։

-Շատերը քո այժմյան ֆինանսական կայունությունը  կապում են կնոջդ՝ Լիլիթի ընտանիքի ապահովվածոթյան հետ։

-Շատ սխալ են անում, որովհետև ես մոտ 3 տարի է, ինչ ամուսնացած եմ, մինչդեռ մոտ 7 տարի է՝ գրեթե բոլոր սերիալներում նկարահանվել են իմ մեքենանները՝ սկսած «Որբերից» ու «Որոգայթից»։ Ես դեռ ամուսնացած չէի, ունեի 4 թանկարժեք մեքենա, բնակարան կենտրոնում, որտեղ նկարահանվում էր  «Yere1»-ը:

Ես շնորհակալ եմ կնոջս ծնողներին, որ ինձ տվել են ամեն ինչ՝ մի  մարդու տեսքով, տվել են հրաշալի և գեղեցիկ, պատկառելի և հավատարիմ կին, հոգատար ու նվիրված մայր՝ ի տարբերություն չարախոսների, ովքեր երբեք չեն հասկանա, թե դա ինչ է։

-Ըստ քեզ՝ ինչո՞ւ մարդիկ չեն հավատում քո անկեղծ ամուսնությանը, անընդհատ շարունակվում են խոսակցությունները, որ դու ամուսնացել ես հանուն գումարի, ձեր ընտանիքը կնոջդ հայրիկի փողերով է ապրում։

- Ինձ ճանաչողները վստահ են, որ նման բան չի կարող լինել։ Իմ  ինքնասիրությունն ինձ համար ամեն ինչից վեր է։ Ինչպես են մարդիկ պատկերացնում, որ Լիլիթի ծնողը, օրինակի համար ինձ ասի՝ տղա ջան, արի ես քեզ համար կոստյում կամ կնոջդ ներքնազգեստ առնեմ, կամ վերցրու այս 1000 դոլարը, ծախսիր։

Նույնիսկ երբ ես մեքենայում սպասել եմ, աներս մտել է խանութ, ես երբեք ինձ թույլ չեմ տվել ասել՝ ինձ համար էլ այսինչ բանը բեր։ Ես երբեք չեմ մտածել, որ հնարավոր է աներոջս հետ ընկերոթյուն անեմ, բայց մենք ընկերներ ենք, որովհետև նա կյանքի մարդ է, հետաքրքիր, մեծ շրջապատով անձնավորություն, ում հետ ընկերություն անելն ինձ համար մեծ պատիվ է։

Նրանց կողմից որպես նվեր եղել է հարսանիքիս։ Ամուսնության կապակցությամբ մենք 2 բնակարան ենք նվեր ստացել, մեկը իմ ծնողների կողմից, մյուսը՝ Լիլիթի, իսկ գումարային աջակցության մասին խոսելը ծիծաղելի է։

Եթե ինչ-որ մեկն իմ դիմացը կանգնի, նման բան ասի, 15 վայրկյան հետո հաշմանդամ կդառնա, սակայն չեմ ուզում ընկնել ինտերներտային մարդկանց հետևից։ Ես ծնվել, մեծացել եմ կենտրոնում, ամբողջ օրը կենտրոնում եմ լինում, եթե ինչ-որ մեկն ունի ինքնասիրություն, իր խոսքն այդքան արժեք ունի, շատ հանգիստ կարող է գալ, ինձ ասել դա, ոչ թե մեկնաբանություն գրի։ Ես կարող եմ գտնել այդ մեկնաբանություն գրողներին, մի զանգով կարող եմ ճշտել, թե այդ մարդն այդ պահին որտեղ է, ուղղակի իմ ամբողջ ժամանակը պիտի տրամադրեմ գնամ սրա-նրա ոտքերը ջարդելուն։ Իմ շրջապատն ու հարգանքն ինձ թույլ են տալիս, որ ում ոտքն ուզեմ, ջարդեմ։

Չեմ ուզում շատ կոպիտ ասել, բայց  Շիրազի խոսքերը պիտի ասեմ՝ մի խառնեք մեզ Ձեր վայրի արջի ցեղերին։ 

-Իսկ կնոջդ ծնողներն  աջակցո՞ւմ են քեզ։ Օրինակ, Մոսկվայում բիզես սկսեցիր, ամեն բան ինքնուրո՞ւյն ես արել։

-Իհարկե, եթե ապրում ես նույն քաղաքում, չի  կարող աջակցություն չլինել, սակայն ես եմ սկսել իմ բիզնեսը, վարձավճարով տարածք եմ վերցրել և ռեստորան բացել։

Ես վստահ եմ, որ  իմ կյանքում կան մարդիկ, ովքեր կողքիս կանգնած են, խոսքն իմ և Լիլիթի ծնողների մասին է, ու ես շատ երջանիկ եմ, որ մեր ընտանիքում նման հարաբորություններ են։ Ես ինձ շատ  երջանիկ եմ համարում, որ Լիլիթն իմ ընտանիքի հետ է հարազատ երեխայի պես, իրենց ընտանիքում էլ ինձ են շատ հարազատ ընդունում։ Երբ Մոսկվայում էինք, ես ավելի հարազատացա նրանց հետ, որովհետև տեսա, թե ինչպես են վերաբերվում մեզ, մեր որդուն։

-Մոսկվայում նրանց բնակարանում էիք ապրում, գուցե սա էլ լրացուցիչ խոսակցություների տեղիք տվեց։

-Որոշ ժամանակ ենք ապրել նրանց հետ, քանի որ Լիլիթը դժվարանում էր երեխայի խնամքի հարցում։ Լիլիթի մայրը մեզ շատ է օգնել  երեխայի հարցում։ Շատ կանայք  երեխա ունենալուց հետո չեն հասցնում հետևել իրենց։ Շնորհիվ նրա՝ Լիլիթը նման խնդիր չի ունեցել։ Փառք Աստծո, էնտեղ Լիլիթի ծնողներն էին օգնում, էստեղ իմ, ես եմ օգնում կնոջս, և մենք հասցնում ենք և՛ երեխայի դաստիարակությամբ զբաղվել, և՛ մեզ հետևել՝ լինել գեղեցիկ, առողջ,  խնամված։

-Հիմա հանգստի շրջան է, ինչպե՞ս եք դու և Լիլիթը վայելում Ձեր հանգիստը։

-Քանի որ մեկուկես տարի չէինք եղել Հայաստանում, մեր առաջին նպատակը Հայաստանով պտտվելն էր, որպեսզի լինենք այն տեղերում, որտեղ չենք եղել, մեզ համար նոր բացահայտումներ անենք, մեր կարոտն առնենք Հայաստանից։ Քանի որ երեխային մաքուր օդ է պետք, հաճախ ենք լինում քաղաքից դուրս։ Ես Հայաստանում գրեթե ամեն  տեղե եղել եմ, սակայն կան տեղեր, որտեղ Լիլիթը չի եղել։ Օրինակ՝ առաջիկայում գնալու ենք Տաթևի վանք, որտեղ նաառաջին անգամ է լինելու։ Լիլիթը գտել է նաև փոքրիկ հին եկեղեցիներ, որտեղ ես էլ չեմ եղել։ Սևանի  մոտ մի սրբավայր կա, որը շատ հին է, սակայն շատ հայտնի չէ, այնտեղ ենք գնալու, ինչպես նաև՝ պետք է գնանք Լաստիվեր, որտեղ ես էլ չեմ եղել։

-Նման տեղեր գնալիս երեխային տանո՞ւմ եք Ձեզ հետ։

-Կոնկրետ Լաաստիվեր՝ ոչ, քանի որ ճանապարհը բավականին դժվար է, սակայն  հիմնականում այնպես ենք անում, եր երեխան մեզ հետ լինի։ Ես սիրում եմ, որ երեխաս և կինս աչքիս առաջ լինեն։

-Քո և կնոջդ հանգիստն ամեն տարի քննարկվել է իր շքեղությամբ։ Այս տարի, կարողանո՞ւմ եք Հայաստանում լիարժեք վայելել հանգիստը, թե՞ արտերկիր էլ կմեկնենք։

-Առհասարակ, ես սիրում եմ ինչ-որ բան անել կա՛մ լավ, կա՛մ չանել։ Եթե ես այս պահին ունեմ միջինի հնարավորություն, ավելի լավ է, չգնամ, մնամ տանը։ Մենք հնարավորության խնդիր չունենք, սակայն երեխայի հետ կապված հավանաբար ձմռանը կգնանք արտերկրում հանգստանալու։ Այս փուլում ծովափնյա երկիր մեկնելը քիչ հավանական է։ Հայաստանին մոտ է Թուրքիան, սակայն ես սկզբունքորեն չեմ գնա Թուրքիա հանգստանալու։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients