Թինա Քեյ. «Հանրությունը շոկի մեջ կընկնի»
LifestyleBravo.am-ը գրում է.
Թինա Քեյն աշնանը պատրաստվում է ներկայացել իր նորարարական կրկեսային շոուն, որի մասին պատմել է BRAVO.am-ին.“Կարծում եմ` հանրությունը շոկի մեջ կընկնի: Բեմադրությունն անում եմ իմ խմբի հետ: Դեռ ոչ ոք նման բան չի արել, այդպիսի էկզոտիկ կենդանիների հետ ոչ ոք չի աշխատել”:
Պարուհի եւ օդային ակրոբատ Թինան վերջին ամիսներին հանդես է եկել Ռուսաստանում, Անգլիայում, Գերմանիայում. “Ելույթ եմ ունեցել կորպորատիվ միջոցառումներին եւ համերգներին: Շոուի ընթացքում բացի պարելուց նաեւ երգում եմ, բայց չեմ պատրաստվում տեսահոլովակ նկարել եւ որպես երգչուհի ներկայանալ: Ամեն տարի թարմացնում եմ իմ պարաոճն ու երգացանկը, օրինակ, հիմա ավելի շատ կատարում եմ լատինամերիկյան ու արեւելյան ռիթմերով երգեր”:
Շարունակությունը` այստեղ:
