Ուկրաինայի արևելքում հզոր պայթյուններ են տեղի ունեցել
International newsՈւկրաինայի արևելքում գտնվող Մարիոպոլ քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունները մեծացրել են տարծաշրջանում հրադադարի խախտման շուրջ մտահոգությունները:
«Ֆրանս Պրես»-ն այս առնչությամբ գրում է, որ այդ պայթյունները տեղի ունեցան շաբաթ օրը՝ Ուկրաինայի կառավարության և ընդդիմության միջև հրադադարի համաձայնագիր ստորագրվելուց ընդամենը մեկ օր անց:
Ըստ այս հաղորդման, թանձր ծուխը պատել է Մարիոպոլի երկինքը և Ուկրաինայի արևելքում բախվող կողմերը միմյանց մեղադրում են հրդադարը խախտելու մեջ:
Ուկրաինայի կառավարությունն ու այդ երկրի արևելքում հաստատված ընդդիմությունը Ռուսաստանի միջնորդությամբ ուրբաթ օրը հրադադարի համաձայնագիր ստորագրեցին Բելառուսիայի մայրաքաղաք՝ Մինսկում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի արևելքում այդ երկրի պետական ուժերի և ընդդիմության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել է շուրջ 2600 մարդ: