Թուրքիայի խորհրդարանը վստահության քվե է տվել նոր կաբինետին
International newsԱհմեդ Դավութօղլուի վարչապետությամբ Թուրքիայի 62րդ կառավարության կազմը վստահության քվե է ստացել երկրի խորհրդարանից։
Շաբաթ օրը, Թուրքիայի խորհրդարանի նախագահի տեղակալ՝ Սադիղ Յաղութը հայտարարել է, որ 550 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 439ը, որոնցից 306ը կողմ և 133ը դեմ է քվեարկել Դավութօղլիի կաբինետին ։
Անցյալ շաբաթ Նախարարների կազմը ներկայացնելուց և Էրդողանի հաստատումը ստանալուց հետո , Դավութօղլուն իր կառավարության կազմը ներկայացրել էր խորհրդարանին` վստահության քվե ստանալու համար։