Գեղարքունիքի 6 համայնքներում հողերի նպատակային նշանակությունը կփոխվի
SocietyԳեղարքունիքի մարզի Ծովազարդ, Դդմաշեն, Խաղկունք, Լճափ, Լանջաղբյուր համայնքներում փոխվում է հողօգտագործման սխեմաներում առկա հողերի նպատակային նշանակությունը` կապված Իրան-Հայաստան 220 վոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման շինարարական աշխատանքների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մա րզպետարանի աշխատակազմից, վերոնշյալ հարցն այսօր լսվել է Գեղարքունիքի մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքիմարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Օրակարգում քննարկվել է Ծովազարդ, Դդմաշեն, Ծաղկունք, Լճափ, Լանջաղբյուր համայնքներում Հայաստան-Իրան 220 վոլտ էլեկտրական գծի հենասյուների համար հատկացվող տարածքների հողերի նպատակային նշանակության փոփոխման հարցը: Քննարկման արդյունքում հանձնաժողովը որոշել է դրական եզրակացությամբ համապատասխան նյութերը ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն:
Նույն նիստում քննարկվել է նաեւ նաեւ Վարսեր համայնքում 5,04 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը բնակավայրի նշանակության փոխելու հարցը` հիմք ընդունելով համայնքի առաջարկը: Այն եւս դրական եզրակացությամբ ներկայացվել է ՀՀ ՏԿԱԻ նախարարություն:
Խոսրով Խլղաթյան