ՌԴ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան
SocietyԱշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի և ռազմական հետախուզության ղեկավարության հետ կայանալիք հանդիպումների ընթացքում նախատեսվում են տարածաշրջանային և միջազգային նշանակության ռազմաքաղաքական թեմաների, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակներ ում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի քննարկումներ: