Իրանահայերը Սուրբ Թադեի եկեղեցում կոգեկոչեն Հայոց ցեղասպանութան զոհերին
SocietyԱտրպատականի Սուրբ Թադեի վանքում կատարվելիք ամենամյա ուխտագնացությունն այս տարի իրանահայերը կնվիրեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ կոգեկոչեն նահատակներին:
Ինչպես հաղորդում է «Ալիք»-ը, եռօրյա ուխտագնացության ժամանակ եկեղեցում տեղի կունենա «Սասունցի Դավիթ» երաժշտական թատերական ներկայացումը: Ուխտագնացությանը ներկա է լինելու թեմի առաջնորդ Սեպուհ քահանա Սարգսյանը, Ատրպատականի նահանգապետը, Չալդրանի քաղաքապետը, ներկայացուցիչներ իրանահայ երեք թեմերից: Ուխտագնացության շրջանակում հուլիսի 24-ին կմատուցվի պատարագ եւ կկատարվի ջրօրհնեքի արարողություն: