Սևանա լճի 18,5մ խորությունից գտնվել է հինավուրց քարե ըմպանակ
SocietyՍևանա լճի ստորջրյա վեցերորդ ֆրանս-հայկական գիտարշավը օրերս լճի հատակից գտել է քարե ըմպանակ: Այս մասին հուլիսի 24-ին, ներկայացներլով հուլիսի 15-23-ը Սևանի հատակը ուսումնասիրող Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի անդամ Վահե Մելքոնյանը:
«Այս քարե տարան հանել եմ 18,5մ խորությունից՝ գտնելով այն մասամբ խրված ավազե շերտի տակ: Հնագետները տեղեկացրեցին, որ իսկապես, մինչև կավե բաժակների կիրառումը մարդիկ օգտվել են փափուկ քարում փորվածք արած բաժակներից: Այն ներկայացնելու ենք մասնագետների՝ ավելի մանրամասն հետազոտության համար», - ասաց Վահե Մելքոնյանը: Նա ենթադրեց, որ նման իր գտնելով լճի 18,5մ խորությունից, կարելի է ենթադրել, որ ժամանակին այդտեղ ցամաք է եղել:
Այս տարի արշավախմբի անդամները Շորժայի հատվածի 8 մետր 40 սանտիմետր խորության վրա նաև գտել են ուխտի գանգ, որը թվով երկրորդն է, որը հայտնվում է Սևանի հատակին:
Ներկայացնելով գտածոները, Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանը նշեց, որ իրենց արշավախումբը, նաև համագործակցելով ԳԱԱ ինստիտուտների հետ, օգնում է հայ գիտնականներին ուսումնասիրել Սևանի հատակը և դրա կենսաքիմիան: