Չափից դուրս քրտնարտադրության պատճառները
LifestyleBlognews.am-ը գրում է.
Չնայած այսօր բժիշկները հիպերհիդրոզի՝ չափից դուրս քրտնարտադրության բուժման շատ միջոցների են տիրապետում, այնուամենայնիվ քրտնարտադրության իրական պատճառները հայտնի չեն,- գրում է Toneto.net-ը:
Ավելորդ քրտինքի հիմնական պատճառը բժիշկները կապում են վեգետատիվ նյարդային համակարգի հետ, որը կարգավորում է օրգանիզմում քրտնարտադրության գեղձերի աշխատանքը: Երբ շրջապատի ջերմաստիճանը բարձրանում է, քրտնագեղձերը կրճատվում են, այնուհետև քրտինքը գոլորշիանում է՝ հովացնելով մարմինը: Այդ համակարգի խաթարումը հանգեցնում է հիպերհիդրոզի: Ավելորդ քրտնարտադրություն կարող է առաջանալ սթրեսային իրավիճակներում, վախի և տագնապի հետևանքով:
Ավելորդ քրտնարտադրությամբ տառապող մարդիկ սովորաբար հակված են բուժիչ միջոցների դիմելու, այնինչ բժիշկները խորհուրդ են տալիս գտնել և վերացնել պատճառը: Այն կարող է լինել՝
• վատառողջ վեգետատիվ նյարդային համակարգի պատճառով. այդ դեպքում պետք է դիմել նյարդաբանի,
• մրսածության և գրիպի հետևանքով,
• օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետևանքով, հատկապես հետծննդաբերական շրջանում,
• արհեստական գործվածքներից կարված հագուստ կրելու հետևանքով,
• թեյի կամ սուրճի չարաշահման հետևանքով: