Կայացել է Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գործով բողոքի քննությունը ընդդեմ hzham.am կայքի
SocietyԱյսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գործով բողոքի քննությունը ընդդեմ hzham.am կայքի: Սա առանձին դատական գործ է, որը կապ չունի Հրապարակ օրաթերթի դեմ գործից: Նիստը շատ կարճ տևեց, քանի որ, ինչպես պարզվեց, hzham.am կայքի ներկայացուցիչները դատարան չեն ներկայացել, քանի որ ծանուցագրերը նրանց փոխանցել չի հաջողվել: Նշված հասցեներում նման մարդիկ չեն եղել:
Դատարանը հորդորեց բոլոր միջոցները գործադրել, որպեսզի գտնեն հասցեատերերին: Այսպիսով կարծես թե հաստատվում է այն տեսակետը, որ Ռուզաննա Խաչատրյանին մեղադրող կայքը կեղծ է, ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր փաստաբան Կարեն Մեժլումյանը: