Հայկական կողմը կորուստներ չունի. ՊՆ-ն հորդորում է չտրվել Ադրբեջանի քարոզչական սադրանքին
SocietyՀակառակորդը, հուլիսի 24 -ի երեկոյան ժամը 19-ից սկսած, կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում: Կրակոցները շարունակվել են ողջ գիշեր:
ՀՀ պաշտպնության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ տեղեկացնում է,որ կրակել են ինչպես մեծ տրամաչափի հրաձգային զեն քերից, այնպես էլ 60 և 82 միլիմետրոնոց ականանետերից: Ընդհանուր առմամբ, խախտումների քանակը գերազանցում է 160-ը: Հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել ըստ անհրաժեշտության և հակառակորդին պատճառել կորուստներ ու վնասներ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այժմ սահմանին հարաբերական անդորր է:
Ի դեպ, ադրբեջանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է՝ ստահոդ լուրեր է տարածում սահմանային իրավիճակի մասին: «Հորդորում ենք չտրվել նման սադրանքներին եւ հիմնվել միայն հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության վրա: Մենք ադրբեջանական քարոզչության մասին ավելի մեծ կարծիք ունեինք»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը: